Ծնվել է 1910 թվականի մայիսի 5-ին, Թուրքիայի Գյոլդաղ (Բրուսայի նահանգում)։ Թովմասյանը Հայ երիտասարդաց ընկերակցության հիմնադիրներից և նրա կենտրոնական վարչության քարտուղարն էր 1940—1953 թվականներին։ Հիմնադիր տնօրեն «Զարթոնք» օրաթերթի։ Նախագահն է Թեքեյան մշակութային միության։ Կրթական և հասարակական ծառայությունների համար Լիբանանի կառավարությունը Թովմասյանին պարգևատրել է Արժանյաց առաջին կարգի ոսկե շքանշանով (1957 թվական)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 203)։